• Latest news

Կետոգենային սննդակարգը կարող է առաջացնել մրսածությանը նման ախտանիշներ. հետազոտություն

17 մարտի, 2020  13:16

Կետոգենային սննդակարգը կարող է առաջացնել մրսածությանը նման ախտանիշներ: Այս մասին նշված է Frontiers in Nutrition-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Կետոգենային սննդակարգը նվազագույն քանակությամբ ածխաջրերով, մեծ քանակությամբ ճարպերով եւ չափավոր քանակությամբ սպիտակուցներով սնվելն է: Այսպես սնվելը հայտնի է դարձել շուրջ 100 տարի առաջ. այդ ժամանակ այն առաջարկում էին էպիլեպսիայի բուժման համար: Ավելի ուշ այն տարածվել նիհարել ցանկացողների շրջանում, չնայած խոշորն հետազոտություններով չի հաստատվել նիհարելու համար դրա արդյունավետությունը:

Գիտնականները պարզել են, որ կետոգենային սննդակարգը կարող է առաջացնել մրսածության ախտանիշներ: Այսպիսի ախտանիշները հաճախ հայտնվել են կետոսննդակարգին հետեւելու առաջին շաբաթում եւ անցել են մոտ մեկ ամիս հետո: Այս երեւույթը ստացել է «կետո-գրիպ» անվանումը:

Գիտնականները վերլուծել են համացանցի 101 օգտատերերի «կետո-գրիպի» նկարագրությունը: Նրանք այս նկարագրություններից առանձնացրել են 54 ախտանիշ, որոնցից ամենատարածվածները նկարագրվել են որպես՝ «գրիպ», «գլխացավ», «թուլություն», «սրտխառնոց», «ուղեղի մշուշվածություն», «աղեստամոքսային դիսկոմֆորտ»:

Գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել կետոգենային սննդակարգի այսպիսի «կողմնակի էֆեկտների» բնույթը: Հնարավոր է, որ այստեղ կարող են դերակատարում ունենալ մարդու աղիներում բնակվող միկրոօրգանիզմները. սննդակարգի փոփոխության ազդեցությամբ դրանք փոխվում են, եւ սա իր հգետեւանքներն է թողնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել