• Latest news

Ջերմություն, ցավ շարժումներ կատարելիս, շնչառության դժվարություն. Կորոնավիրուսի գլխավոր ախտանիշները

24 մարտի, 2020  09:38

Նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջին 3 օրերին պացիենտների մոտ կարող է ի հայտ գալ ջերմություն, որն այնուհետեւ, ավելի շուտ, կիջնի, իսկ մի քանի օրից նորից կբարձրանա: Ինֆեկցիայի մյուս հիմնական ախտանիշներն են՝ հազը, շնչառության դժվարությունը, հեւոցը, թուլությունը, հոդացավերը եւ գլխացավերը: Այս մասին նշված է стопкоронавирус.рф ռեսուրսի պաշտոնական Telegram ալիքում:

«COVID-19-ը մատնացույց անող արտակարգ նշաններից են շնչառության դժվարությունը, կրծքավանդակում ցավը, կապտավուն շրթունքները կամ դեմքը: Եթե այնպիսի ախտանշաններ ունեք, ինչպես բարձր ջերմություն, հազ կամ հեւոց, անհապաղ բժշկական օգնության դիմեք»,- նշված է ռեսուրսում հրապարակված հոլովակում:

Ռեսուրսի տեղեկություններով՝ վարակվելուց հետո առաջին ախտանիշները նման են մրսածությանը կամ գրիպին: Պացիենտը կարող է ունենալ բարձր ջերմություն, կոկորդի ոչ ուժեղ ցավ: Որոշ պացիենտների մոտ, հատկապես եթե նրանց իմունիտետը թուլացած է, կարող են լինել դիարեա եւ սրտխառնոց, բայց առանց ախորժակի նվազման:

Ջերմությունը սովորաբար 4-5-րդ օրն իջնում է, եւ պացիենտը սկսում անհարմարավետություն զգալ սնունդ կամ ջուր ընդունելիս:

Մյուս ախտանիշներն են՝ միջին աստիճանի գլխացավերը, դիարեան, չոր հազը, շարժվելիս կամ մարմնի ցանկացած հատվածի շարժում կատարելիս ցավի զգացողությունները, մարմնի թուլությունը՝ հոդացավերի հետ միասին:

Վեցերորդ օրը ջերմությունը սովորաբար լինում է 37 աստիճանի սահմաններում, շնչառությունը կարող է դժվար լինել, դիարեայի եւ փսխոցի ինտենսիվությունը աճում է: Պացիենտը մշտապես ճնշվածության զգացում ունի: 7-8-րդ օրերին ջերմությունը 38 աստիճանից բարձրանում է: Ախտանիշների թվում հաճախ նշվում է խորխով հազը, ամեն շունչ քաշելիս շնբչառության նկատելի դժվարություն, կրծքավանդակում ծանրության զգացում, ուժգին գլխացավեր եւ հոդացավեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է