• Latest news

Չինաստանում գրանցվել է հանտավիրուսից մահվան առաջին դեպքը. Սա ամենեւին նոր համաճարակ չէ

25 մարտի, 2020  10:56

Չինաստանում գրանցել են հանտավիրուսից մահվան առաջին դեպքը, որով կարելի է վարակվել կրծողներից, ավելի հաճախ՝ մկներից:

China Global Times-ը հայտնում է, որ վարակվածը (Յունան նահանգի բնակիչ) հանկարծակի է մահացել, ավտոբուսում, որով Շանդուն նահանգ էր գնում, որտեղ աշխատում էր: Տղամարդն անսպասելի իրեն վատ է զգացել եւ մահացած ընկել:

Այդ ավտոբուսում եղել է եւս 32 ուղեւոր, որոնց բուժաշխատողները զննել են այդ դեպքից հետո եւ կարանտինի տեղափոխել:

Դիահերձման արդյունքում հանգուցյալի մոտ ախտորոշվել է հանտավիրուսային կարդիոպուլմոնալ համախտանիշ: Հանտավիրուսների փոխանցողներն են հիմնականում կրծողները. վիրուսներն արտազատվում են այն կրողի մեզով, կղանքով եւ թքով, հազվադեպ կծելով: Իրականում վիրուսը քիչ է ուսումնասիրված, բայց մասնագետները պնդում են, որ մարդուց մարդուն դրա փոխանցման հավանականությունը չափազանց փոքր է: Այս վիրուսի դեմ առայժմ չկան դեղեր եւ պատվաստանյութեր:

Այս դեպքի մասին տեղեկություններն արդեն խուճապ են հարուցել, եւ համացանցում մեծ թվով մեմեր են հայտնվել: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ սա եզակի դեպք է, որը չի վկայում ոչ մի «բռնկման» կամ «համաճարակի» մասին, ուստի պետք չէ խուճապի մատնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ