• Latest news

Հազալիս կորոնավիրուսը կարող է անցնել 2 տեսակի դիմակների միջով. Annals of Internal Medicine

8 ապրիլի, 2020  13:20

Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե վարակված մարդը հազում է. այս դիմակների միջով վիրուսներն անցնում են: Այս մասին նշված է Annals of Internal Medicine-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Բժշկական դիմակներն այսօր շատ տարածված միջոց են օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների կանխարգելման համար: Բայց դրանք որքանո՞վ են արդյունավետ: Վերջերս գիտնականները պարզել են, որ վարակված մարդու արտաշնչած օդում դիմակները չեն անցկացնում կորոնավիրուսները եւ գրիպի վիրուսները: Բայց, ինչպես պարզվում է, դիմակներն արդյունավետ չեն, եթե վարակված մարդը հազում է:

Սեուլի Ուլսանի համալսարանի Բժշկական քոլեջի գիտնականները հետազոտել են COVID-19-ով 4 պացիենտի: Նրանցից յուրաքանչյուրին խնդրել են հազալ Պետրիի թասիկի վրա 5 անգամ՝ առանց դիմակի, վիրաբուժական դիմակով եւ բամբակե դիմակով: Մասնագետներն այնուհետեւ ստուգել են վիրուսների առկայությունը դիմակների ներքին եւ արտաքին մակերեւույթին: Բոլոր 3 դեպքերում նրանք հայտնաբերել են SARS COV-2 նոր կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:

Այսպիսով, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դիմակների կրումը կարող է անարդյունավետ լինել COVID-19-ի կանխարգելման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել