• Latest news

Վիտամին D պարունակող մթերքներն օգտակար են սրտի համար. հետազոտություն

13 ապրիլի, 2020  23:42

Վիտամին D-ի բարձր պարունակությամբ մթերքները կարող են պաշտպանական ազդեցություն ունենալ սրտի վրա, պարզել են Արոկոպիոյի (Հունաստան) համալսարանի գիտնականները:

MedicalXpress-ի փոխանցմամբ` ուսումնասիրությունն իրականացվել է 2001-2012 թվականներին` 1514 տղամարդու եւ 1528 կնոջ մասնակցությամբ, որոնք բնակվում էին Հունաստանի Մեծ Աթենքի շրջանում: Վիտամին D-ի ցածր, միջին եւ բարձր մակարդակի ընդունման դեպքում սրտանոթային հիվանդություններ են (առաջին հերթին, սրտի նոպաներ եւ ինսուլտ) գրանցվել տղամարդկանց 24, 17 եւ 12 տոկոսի դեպքում եւ, համապատասխանաբար, կանանց 14, 10 եւ 11 տոկոսի դեպքում:

Հետաքրքիր է, որ ի տարբերություն վիտամին D-ի պարունակությամբ հավելանյութերի ուսումնասիրության, որոնք սրտի վրա չափավոր կամ չեզոք ազդեցություն են ցույց տվել, սննդի մեջ պարունակվող վիտամին D-ի ընդունման ավելացումը կարող է պաշտպանել սրտանոթային հիվանդություններից, հատկապես` տղամարդկանց մոտ, ցույց է տվել հետազոտությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել