• Latest news

Որքա՞ն է սննդի եւ փաթեթավորման միջոցով կորոնավիրուսով վարակման հավանականությունը

20 ապրիլի, 2020  15:20

Սննդի միջոցով կորոնավիրուսով վարակումը քիչ հավանական է, քանի որ շնչառական հիվանդությունները «չեն տարածվում սննդի կամ դրա փաթեթավորման միջոցով»: Այս մասին նշվում է բրիտանական կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է Daily Post կայքը:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ձեռնարկ են հրապարակել, որում տեղեկատվություն կա սննդի միջոցով կորոնավիրուսի փոխանցման հավանականության մասին: Ձեռնարկում նշվում է, որնույնիսկ եթե վիրուսն առկա է եղել սննդի մակերեսին, ջերմամշակման դեպքում այն կմեռնի:

Ինչ վերաբերում է այն սննդատեսակներին, որոնք ջերմամշակման ենթակա չեն, ինչպես, օրինակ, բանջարեղենն ու մրգերն են, մասնագետները հորդորում են մարդկանց ուտելուց առաջ լվանալ դրանք տաք ջրով եւ մաքրել կեղեւից: Բացի այդ, փաթեթավորման հետ յուրաքանչյուր շփումից հետո ձեռքերը պետք է լվանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել