• Latest news

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում նիհարել

21 ապրիլի, 2020  18:36

Կորոնավիրուսով վարակման եւ դրա պատճառով բարդությունների զարգացման ռիսկերի նվազման համար խորհուրդ է տրվում ազատվել ավելորդ քաշից, քանի որ այն ավելի լուրջ գործոն է համարվում, քան քրոնիկ հիվանդությունները։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Ինտենսիվ թերապիայի աուդիտի եւ հետազոտությունների ազգային կենտրոնի (ICNARC) վիճակագրությունը ցույց է տվել, որ COVID-19 ախտորոշմամբ բրիտանացի պացիենտների ¾-ը ավելորդ քաշ է ունեցել կամ տառապել է ճարպակալմամբ։

Բացի այդ, Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպակալումը կորոնավիրուսի հետեւանքով բարդությունների զարգացման ռիսկի գլխավոր գործոններից մեկն է։

Մարմնի զանգվածի վերահսկման մասնագիտացված կենտրոնի բժիշկ Մեթ Քեյփհորնը խորհուրդ է տվել իշխանություններին նախազգուշացնել հասարակությանը ավելորդ քաշի վտանգի մասին։

Իր հերթին վարակաբան Նիլ Ֆերգյուսոնը խորհուրդ է տվել մարդկանց իրենց վրա վերցնել սեփական առողջության պատասխանատվությունը։

«Մենք պետք է ինքներս մինիմալացնենք հիվանդության ռիսկերը, այդ թվում՝ քաշը նվազեցնելու եւ ֆիզիկական վիճակը բարելավելու միջոցով»,- ասել է նա։

Իսկ էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր Ռոբ Էնդրյուսը բացատրել է, որ քաշ հավաքելու դեպքում օդափոխությունը մարդու թոքերում ավելի է վատանում, եւ դա կարող է հանգեցնել ասթմայի, շաքարախտի կամ սրտանոթային հիվանդությունների։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել