• Latest news

Որ մթերքներն են օգտակար ուղեղի համար

25 ապրիլի, 2020  13:56

Մարդիկ, որոնց սննդակարգը հիմնականում վերամշակված մսից, կարտոֆիլից, թխվածքաբլիթներից եւ խմորեղենից է բաղկացած, ավելի հաճախ են դեմենցի զգում, քան նրանք, ովքեր ավելի բազմազան սնունդ են ընդունում: Այս մասին նշվում է Բորդոյի համալսարանի գիտնականների նոր հետազոտության մեջ:

MedicalXpress-ի փոխանցմամբ` հետազոտությանը միջինում 78 տարեկան դեմենցիա ունեցող 209 մարդ է մասնակցել  եւ նույն տարիքի, սեռի եւ կրթության մակարդակի 418 մարդ, սակայն` առանց կոգնիտիվ խանգարումների: Բոլոր կամավորները հարցաթերթիկներ են լրացրել, որում հայտնել են, թե ինչ մթերքներ են օգտագործել տարվա ընթացքում եւ որքան հաճախ (ամսական մեկ անգամից մինու օրական 4 անգամ): 2-3 տարին մեկ նրանք բժշկական զննում են անցել:

Պարզվել է, որ դեմենցիա ունեցող մարդիկ հիմնականում վերամշակված մսով են սնվել, այդ թվում` երշիկեղենով, ապխտած մսով, պաշտետներով, ինչպես նաեւ օսլայով հարուստ մթերքներով: Նրանք նաեւ հաճախ ալկոհոլ եւ քաղցր նախուտեստներ են օգտագործել: Իսկ ահա դեմենցիա չունեցող մարդիկ միս հաճախ կերել են մրգերի, բանջարեղենի եւ ծովամթերքների հետ միասին:

Ավելի վաղ արված հետազոտությունները եւս ցույց են տվել, որ ավելի առողջ սննդակարգը` կանաչեղենով, բանջարեղենով, հատապտուղներով, ընկույզով, ամբողջական ձավարեղենով եւ ձկներով հարուստ, կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը մարդու մոտ:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll