• Latest news

Ո՞ր էթնիկ խմբերն են առավել խոցելի կորոնավիրուսի նկատմամբ

1 մայիսի, 2020  11:00

Բրիտանական Institute for Fiscal studies (IFS) հետազոտական ինստիտուտի գիտնականները զգալի տարբերություններ են գտելկորոնավիրուսից մահացության տվյալների միջեւ Մեծ Բրիտանիայի տարբեր էթնիկ խմբերի շրջանում: Նրանց զեկույցը հրապարակվել է ինստիտուտի կայքում:

Մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Կարիբյան տարածաշրջանից սեւամորթ ներգաղթյալների շրջանում. այս խմբում մահացությունը 3 անգամ ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայի սպիտակ բնակչության շրջանում: Բացի այդ, սեւամորթ բնակչության այլ խմբերի շրջանում մահացության մակարդակը 2 անգամ գերազանցում է միջին ցուցանիշը երկրում:

Հետազոտության հեղինակների կարծիքով` էթնիկ խմբերի շրջանում կորոնավիրուսից մահացության տարբեր ցուցանիշները կարող են տնտեսական եւ սոցիալական գործոնների, ինչպես նաեւ քաղաքացիների առողջության վիճակի հետեւանք լինել: Բացի այդ, իր դերը կարող է ունենալ աշխարհագրական բաշխումը եւ բնակչության խտությունն այս կամ այն բնակավայրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll