Ամռան գալուն պես կորոնավիրուսի պանդեմիան չի նահանջի: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Canadian Medical Association Journal գիտական պարբերականում:
Հետազոտության շրջանակում մասնագետները ստուգել են տարածված միֆն այն մասին, որ շոգ եղանակի գալուն պես կորոնավիրուսը կարող է նահանջել:
Հետազոտությունը որեւէ կապ չի հայտնաբերել ամռան գալու եւ պանդեմիկ ճգնաժամի դադարեցման միջեւ:
Մասնագետներն ուսումնասիրել են 144 տարածաշրջան, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 10 000 դեպք: Հետազոտողների խոսքով՝ վիրուսի տարածման վրա եղանակը չի ազդում:
Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ ամռան գալուն պես հյուսիսային կիսագնդի երկրներում առողջապահական մարմինները քիչ ծանրաբեռնված կլինեն, քան ձմռանը: Դա կապված է սեզոնային համաճարակների ավարտի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր