• Latest news

Իբուպրոֆենը կփորձարկեն կորոնավիրուսի դեմ բուժման համար

3 հունիսի, 2020  16:11

Իբուպրոֆենը, որը հակաբորբոքային եւ ցավազրկող միջոց է համարվում, կարող է լուծել նաեւ շնչառական խնդիրները: Նման կարծիք են հայտնել Լոնդոնի London's Guy's and St Thomas' hospital հիվանդանոցի եւ Թագավորական քոլեջի բժիշկները:

Liberate անվանումը ստացած հետազոտության ընթացքում պացիենտների կեսը, որոնք կորոնավիրուսի դեմ բուժում են ստանում, կստանան իբուպրոֆեն: Ենթադրվում է, որ փորձին կմասնակցի 230 կամավոր:

Ավելի վաղ կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ իբուպրոֆենը կարող  է բուժել սուր շնչառական դիսթրես համախտանիշը՝ կորոնավիրուսի բարդացումներից մեկը, հաղորդում է BBC-ը:

Պանդեմիայի սկզբում մասնագետները մտավախություններ ունեին, որ իբուպրոֆենը կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ, որոնց մոտ հիվանդությունը թեթեւ ընթացք ունի: Մտավախություններն ուժգնացել են այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեր Վերանը գրել է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպես օրինակ իբուպրոֆենը, կարող է խորացնել վարակը, եւ խորհուրդ է տվել պարացետամոլ օգտագործել:  

Սակայն ավելի ուշ մարդու համար դեղամիջոցների հարցով հանձնաժողովը (Commission on Human Medicines) եզրակացության է եկել, որ ինչպես իբուպրոֆենը, այնպես էլ պարացետամոլը, անվտանգ են կորոնավիրուսի ժամանակ:

Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը խորհուրդ է տալիս թեթեւ ախտանիշների դեպքում նախ պարացետամոլ ընդունել: Իբուպրոֆենը հակացուցված է որոշ հիվանդություններ, այդ թվում ստամոքսի խոց ունեցող մարդկանց:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։