• Latest news

Արդյո՞ք կենդանիները կարող են կորոնավիրուս տարածել

3 հունիսի, 2020  17:39

Աշխարհի մի շարք երկրներում գրանցվել են կենդանիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր: Սակայն արդյո՞ք մարդիկ կարող են կորոնավիրուսով վարակվել կենդանիներից:

Մինչ այժմ հաստատվել է կենդանուց մարդուն կորոնավիրուսի փոխանցման 2 դեպք. 2 դեպքերում էլ դա եղել են ֆերմերային ազնվաքիսեր:

Կենդանուց վարկման ռիսկը գնահատելու համար գիտնականները կոչ են անում ուսումնասիրել տնային եւ վայրի կենդանիների գենետիկ նմուշները, գրում է Nature-ը:

University College London-ից միկրոկենսաբան Ջոան Սանտինիի խոսքով՝ վիրուսը կարող է տարածվել աննկատ որոշ կենդանիների մոտ:

Գիտնականները հիշեցնում են, որ ախտածինները հաճախ շրջանառվում են տարբեր տեսակների միջեւ, ինչը դժվարացնում է վիրուսների տարածման հսկողությունը: Ամենայն հավանականությամբ, մարդն առաջին անգամ վարակվել է չղջիկներից, սակայն հետազոտողները չգիտեն՝ քանի կենդանի է ներգրավվել վարակի փոխանցման շղթայում, եւ ինչ կենդանիներ կարող էին վարակման աղբյուր դառնալ:

Հայտնի է, որ կորոնավիրուսով վարակման ռիսկի տակ են 12 տարբեր կենդանիներ, ներառյալ՝ շներ եւ կատուներ, առյուծներ, վագրեր եւ ֆերմերային ազնվաքիսեր:

Լաբորատոր փորձերը հաստատել են վիրուսի նկատմամբ ծովախոզուկների, ճագարների եւ կապիկների ընկալունակությունը: Սակայն նման փորձեր չեն կատարվել կովերի, ոչխարների, ձիերի եւ այլ ընտանի անասունների համար:

Սակայն այն փաստը, որ կենդանիները կարող են վարակել այլ կենդանու, դեռ չի նշանակում, որ կենդանիները կարող են վարակել մարդկանց՝ նշում են մասնագետները:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։