• Latest news

Ինչպիսի՞ դերակատարում ունեն մակերեւույթները կորոնավիրուսի տարածման գործում

8 հունիսի, 2020  17:35

Վիրուսների ԴՆԹ-ները 10 ժամվա ընթացքում հայտնաբերվում են հիվանդանոցային մահճակալների կեսի վրա եւ այս մակերեւույթների վրա պահպանվում են նվազագույնը 5 օր: Այս մասին նշված է UCL-ից եւ Great Ormond Street Hospital-ից (GOSH) մասնագետների նոր հետազոտության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Hospital Infection-ում, փոխանցում է news-medical.net-ը:

Հետազոտության նպատակն էր անվտանգ պայմաններում ուսումնասիրել հիվանդանոցներում մակերեւույթների միջոցով SARS-CoV-2-ի տարածումը: Այս նպատակով գիտնականներն օգտագործել են ոչ թե կորոնավիրուսը, այլ վիրուսի ԴՆԹ-ի արհեստականորեն բազմացված ֆրագմենտը, որը մարդկանց համար անվտանգ է, բայց վարակում է բույսերը:

Պարզվել է, որ անվավոր սեղանիկի վրա վիրուսի նմուշների նախնական տեղադրումից 10 ժամ հետո գենետիկ նյութը հայտնաբերվել է հիվանդանոցային հաստատության մակերեւույթների 41 տոկոսի վրա՝ սկսած սպասասրահում մյուս անվավոր սեղանիկներից, դռան բռնակներից եւ պատուհանագոգերից, ավարտած խաղային գոտում մանկական խաղալիքներով եւ գրքերով: Երեք օր հետո վարակված մակերեւույթների քանակը աճել է մինչեւ 59 տոկոս եւ միայն 5 օր հետո է նվազել մինչեւ 41 տոկոս:

Այս հետազոտությունը ցույց է տալիս այն կարեւոր դերակատարումը, որ մակերեւույթներն ունեն վիրուսների փոխանցման համար: Գիտնականները հերթական անգամ շեշտում են, թե որքան կարեւոր է COVID-19 համավարակի պայմաններում բոլոր մակերեւույթների ախտահանումը եւ ձեռքերը մանրակրկիտ լվանալը, քանի որ վիրուսն ամեն դեպքում կարող է փոխանցվել նաեւ մակերեւույթների միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է