• Latest news

Գիտնականները կազմել են եղանակից կախված կորոնավիրուսի տարածման քարտեզը

12 հունիսի, 2020  16:17

COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսը, այնուամենայնիվ, կարող է սեզոնային հիվանդություն լինել: Ամեն դեպքում դրա տարածումը կարող է կապված լինել կլիմայական պայմանների հետ, նշված է Մերիլենդի համալսարանի  մասնագետների նոր հետազոտության մեջ:

Կորոնավիրուսի տարածումն առավել ուժեղ է այն տարածքներում, որոնք տեղակայված են հյուսիսային լայնության 30 եւ 50 աստիճանների միջեւ:

Գիտնականները կազմել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եղանակի հետ ինֆեկցիայի կապի քարտեզը՝ համեմատելով 8 քաղաքների եղանակային պայմանները, որտեղ կորոնավիրուսը լայնորեն տարածված էր, 42 քաղաքների հետ, որտեղ  COVID-19-ով հիվանդացությունը շատ ցածր է եղել:

Առաջին խմբի մեջ են մտել Տեգուն (Հարավային Կորեա), Միլանը (Իտալիա), Փարիզը (Ֆրանսիա), Մադրիդը (Իսպանիա), Սիեթլը (ԱՄՆ), Ուհանը (Չինաստան), Ղումը (Իրան) եւ Տոկիոն (Ճապոնիա): Հունվարից մարտ այս քաղաքներում եղել են եղանակային միանման պայմաններ. 3-ից մինչեւ 9 աստիճան ջերմաստիճան եւ ցածր խոնավություն: Դրանք քարտեզի վրա նշված են սեւ կետերով եւ ներկայացնում են վիրուսի ավելի լուրջ տարածման գոտին: Ռիսկի գոտում են հայտնվել Կենտրոնական Ասիան, Կովկասը, Եվրոպայի մի մասը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան եւ միջին արեւմտյան հատվածը, ինչպես նաեւ Բրիտանական Կոլումբիան:

«Ես չէի սպասում 8 քաղաքներում ջերմաստիճանի եւ խոնավության այդպիսի համընկնում, սա ուղղակի զարմանալի է»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Մոհամմադ Սաջադին:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս քարտեզը թույլ է տալիս խոսել այն մասին, որ կորոնավիրուսն իրեն պահում է որպես սովորական սեզոնային վիրուս՝ արձագանքելով եղանակային պայմաններին եւ արագ տարածվելով ձմեռային եւ վաղ գարնանային ամիսներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll