• Latest news

Ինչի՞ց է կախված վերքերի արագ ապաքինումը

25 հունիսի, 2020  16:23

Վերքերի ապաքինման արագության հարցում կարեւոր դեր կարող է խաղալ գենետիկան: Այս մասին նշված է PLOS Pathogens ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Տեխասի տեխնիկական համալսարանի դոցենտ Կալեբ Ֆիլիփսը, ինչպես նաեւ ասպիրանտ Քրեյգ Թիփթոնը այս հետազոտության շրջանակում պարզել են, որ որոշ գեներ կապված են վերքերում բակտերիաների քանակության եւ ընդհանուր ախտածինների առատության հետ: Մեծապես հենց միկրոբիոմից է կախված այն, թե վերքն ինչպես է ապաքինվում եւ որքան ժամանակ է տեւում այդ պրոցեսը: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ վերքի միկրոբիոմը որքան բազմազան է, այնքան ապաքինման համար քիչ ժամանակ է պահանջվում:

«Մենք ցույց ենք տվել, որ մարդու գենոմում կան նույնականացվող  հատվածներ, որտեղ դրանց գենոտիպից կախված՝ դրանք, որպես կանոն, վարակվում են որոշակի բակտերիաներով,- ասել է Ֆիլիփսը: - Աշխատանքային վարկածն այն է, որ գենետիկ տարբերություններն ազդում են այն միջոցը ծածկագրող գեների վրա, որով բջիջները փոխազդում են շրջակա միջավայրի եւ միմյանց հետ, ինչը կարեւոր է ինֆեկցիաների բուժման ժամանակ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել