• Latest news

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերից մեկի մարդկանց վրա առաջին փորձարկումները հուսադրող արդյունքներ են ունեցել

2 հուլիսի, 2020  17:40

Կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը առողջ կամավորների շրջանում ավելի ուժեղ իմունային ռեակցիա է առաջացրել, քան COVID-19-ից ապաքինված մարդկանց շրջանում: Պատվաստանյութի հետազոտությունների առաջին արդյունքները չափազանց հուսադրող են թվում:

Մայիսի սկզբին Pfizer-ը եւ BioNTech-ը հայտնել էին մարդկանց վրա նոր փորձարարական պատվաստանյութի փորձարկումները սկսելու մասին, փոխանցում է Medportal-ը: Պատվաստանյութն օգտագործում է մՌՆԹ տեխնոլոգիան, որը պոտենցիալ կերպով կարող է «մարզել» առողջ իմունային համակարգը՝ նոր կորոնավիրուսի դեմ հակամարմիններ արտադրելու համար:

Գիտնականները վերջերս ներկայացրել էին մարդկանց վրա դեղամիջոցի  փորձարկումների առաջին արդյունքները եւ հայտարարել, որ ստացված տվյալները թույլ են տալիս անցնել ավելի մասշտաբային կլինիկական հետազոտությունների:

Փորձարկումների ընթացքում 18-ից մինչեւ 55 տարեկան 24 առողջ կամավորներ 21 օր ընդմիջումով ստացել են դեղամիջոցի 10 մկգ եւ 30 մկգ 2 ներարկումներ, եւս 12-ը ստացել է 100 մկգ մեկ դեղաչափ, 9 մասնակիցներ ստացել են պլացեբոյի երկու դեղաչափ:

Կորոնվիրուսը չեզոքացնող հակամարմինների ամենաբարձր տիտրերը կամավորների առաջին խմբի մոտ հայտնաբերվել են առաջին դեղաչափը ստանալուց հետո 7 օր անց եւ 28 օր անց երկրորդ ներարկումից հետո: Մասնագետների խոսքով՝ այս խմբում կամավորների մոտ հակամարմինների մակարդակը ավելի բարձր էր, քան կորոնավիրուսը հաղթահարածների մոտ:

Ինչ վերաբերում է կողմնակի էֆեկտներին, ապա գիտնականների խոսքով՝ դրանք աննշան էին՝ ջերմության բարձրացում, ներարկման տեղում թեթեւ կամ չափավոր ցավ, թեթեւ տենդ եւ դող, որոնք տեւել են 1-2 օր:

Սակայն դեռեւս վաղ է խոսել այս կամ մյուս պատվաստանյութերի շուկա դուրս գալու մասին. մասնագետները նշում են, որ դրա անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են պոպուլյացիայում պատվաստանյութի ավելի ընդարձակ հետազոտություններ:

Ստացված տվյալներն առայժմ օգտագործվելու են դեղաչափի որոշման եւ գլոբալ հետազոտության մասնակիցներին ընտրելու համար, որին ենթադրաբար կմասնակցեն ոչ պակաս 30 հազար կամավորներ: Փորձարկումները կսկսվեն հուլիսի վերջին: Եթե դրանք հաջող անցնեն, եւ պատվաստանյութը հավանություն ստանա, ապա 2020 թվականի վերջին նախատեսվում է Գերմանիայի եւ ԱՄՆ ձեռնարկություններում թողարկել դեղամիջոցի մինչեւ 100 միլիոն դեղաչափ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել