• Latest news

Բժիշկներն առանձնացրել են գանգերով սերտաճած սիամական երկվորյակներին

8 հուլիսի, 2020  14:26

Վատիկանի Bambino Gesù մանկական հիվանդանոց բժիշկներն առանձնացրել են գանգերով սերտաճած երկամյա սիամական երկվորյակներին Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունից, որոնք ծնվել էին միաձուլված գանգերով:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ սա Իտալիայում գանգերի սերտաճման հաջող վիրահատության առաջին դեպքն է եւ հավանաբար՝ միակն աշխարհում (նմանատիպ վիրահատություններ գրականության մեջ նկարագրված չեն)․ երկվորյակների մոտ միաձուլման ամենահազվադեպ եւ բարդ դեպքերից էր՝ ոսկրերի եւ ուղեղի մակարդակում։

Իտալացի մասնագետները երեխաների մասին իմացել էին 2018 թվականի հուլիսին․ Bambino Gesù-ի նախագահ Մարիելա Էնոկը տեսել էր նրանց ծնվելուց անմիջապես հետո Կենտրոնական Աֆրիկայի հանրապետության մայրաքաղաքի՝ Բանգիի հիվանդանոցում:

Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների եւ ուսումնասիրությունների անցկացման համար ավելի քան մեկ տարի պահանջվեց, ինչից հետո անցյալ տարվա մայիսից վիրաբույժները 3 վիրահատություն իրականացրեցին, որից վերջինն ավարտվեց քույրերի հաջող տարանջատմամբ․ հունիսի 29-ին նրանք դարձան 2 տարեկան:

Հունիսին անցկացված վերջին վիրահատությանը մասնակցել էր ավելի քան 30 բժիշկ եւ բուժքույր: Դրանից անցել է մեկ ամիս, եւ այժմ աղջիկներն իրենց լավ են զգում, սակայն շարունակում են իրենց մոր հետ մնալ հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում՝ երկու առանձին մահճակալների վրա։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել