• Latest news

6 պարզ սովորություն, որոնք կարող են ձեւավորել երազանքի կազմվածք

12 հուլիսի, 2020  20:36

Վեց պարզ սովորությունը կօգնի նիհարել եւ երկար ժամանակ պահպանել ցանկալի քաշ, ինչպես պնդում է Ավստրալիայից դիետոլոգ Լիաննա Ուորդը։

Ինչպես պատմում է The Daily Mail պարբերականը, երազանքի կազմվածք ունենալու համար անհրաժեշտ է հետեւյալ փոփոխությունները կատարել ձեր կյանքում․

1.Դադարեք սթրեսը, ձանձրույթն ու տխրությունը հաղթահարել ուտելիքի միջոցով

Դիետոլոգը խորհուրդ է տալիս գտնել ուրիշ հաճույք հույզերը սպառելու համար։ Որպես օրինակ՝ նա նշել է ընթերցանությունը կամ զբոսանքը։ Նա նաեւ խորհուրդ է տվել խմել կիտրոնով հյութ կամ մեկ բաժակ թեյ։ Ծարավը հաճախ շփոթում են քաղցի հետ, ուստի նախքան սնվելը դիետոլոգը խորհուրդ է տալիս խմել մեկ կում ջուր։

2.Ճաշին օգտագործեք բանջարեղեն

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս ճաշին ուտել աղցան կամ բանջարեղեն։

«Եթե դուք չեք սիրում բանջարեղեն, փորձեք պատրաստել սմուզի դրանց համը չզգալու համար։ Օրինակ՝  կարելի է պատրաստել ընպելիք սպանախից կամ ցուկինիից»,-ասել է Ուորդը։

3.Կրճատեք կիսաֆաբրիկատների քանակը

Դիետոլոգի երրորդ խորհուրդն է կրճատել կիսաֆաբրիկատների քանակը՝ օգտագործելով այն շաբաթական երկու անգամ։

«Փորձեք բնական մթերքի վրա հիմնված ձեր սննդակարգում ավելացնել առողջ ճարպեր, օրինակ, ավոկադո, չզտած բուսայուղ եւ ընդեղեն»,-ասել է մասնագետը։

4.Սնունդը դանդաղ ընդունեք

Ուորդը նաեւ խորհուրդ է տալիս սնունդն ընդունել դանդաղ՝ մանրակրկիտ ծամելով նախքան կուլ տալը։ Նա հիշեցրել է, որ հագեցվածության զգացումը վրա է հասնում սնունդ ընդունելուց միայն 20 րոպե անց։

«Փորձեք խոհուն կերպով ընդունել սնունդը՝ ուշադրություն դարձնելով նրան, թե ինչով եք սնվում»,-ասել է նա՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ սննդի վրա, ոչ թե հեռուստացույցի, հեռախոսի կամ պարբերականի։

5.Փորձեք ավելի շատ շարժվել

Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տալիս ավելի շատ շարժվել։ Նիհարելու 70 տոկոսը կախված է սննդից, իսկ 30 տոկոսը՝ շարժումից։ Մասնագետի կարծիքով՝ ցանկալի է կատարել 10 000 քայլ օրական։ Իսկ աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է արթնանալ հնարավորինս շուտ շարժուն եւ առողջ մնալու համար։

6.Ջուր խմեք սնունդ ընդունելուց առաջ եւ դրա ժամանակ

Վերջապես դիետոլոգը խորհուրդ է տալիս ջուր խմել սնունդ ընդունելու ժամանակ եւ դրանից առաջ։

«Մեկ բաժակ ջուրն ուտելուց առաջ կօգնի պահպանել քաշը եւ զսպել սննդի ընդունման չափը»,-ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ