• Latest news

Կինը կորոնավիրուսից բուժվել է ռեկորդային 130 օր

20 հուլիսի, 2020  11:03

35-ամյա Ֆաթիմա Բրիդլը Միացյալ Թագավորությունից կորոնավիրուսից բոիժվել է 130 օր: Ինչպես պատմում է Daily Mail-ը, հիվանդության ամբողջ ընթացքում կինն անցկացրել է հիվանդանոցում եւ միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին։

Ֆաթիման կորոնավիրուսով էր կարարկվել Մարոկկո ուղեւորության ժամանակ։ Առաջին ախտանիշները նրա մոտ հայտնվել էին մարտի սկզբին՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո: Մի քանի օր անց նա ստացել էր կորոնավիրուսի ախտորոշման թեստի դրական արդյունքները։

Ավելի ուշ նրա վիճակը վատացել էր, եւ նա այլեւս չէր կարողանում ինքնուրույն շնչել: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք եւ միացրել ԹԱՕ սարքին։ Ֆաթիման կոմայի մեջ էր ընկել եւ 40 օր գիտակցության չէր գալիս։Կորոնավիրուսային վարակի ֆոնին նրա մոտ թոքաբորբ եւ սեպսիս էր զարգացել: Բուժման արդյունքում բժիշկներին հաջողվել է վերականգնել նրա թոքերի աշխատունակությունը 40 տոկոսով:

Սակայն թոքերից մեկի կոլապսից հետո Ֆաթիման ստիպված կլինի ապրել միայն մեկ աշխատող թոքով: Նա այժմ ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել մկանների թուլության պատճառով եւ քայլակ է օգտագործում, սակայն հույս ունի, որ ֆիզիկական վարժությունները կօգնեն վերականգնել մկանները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել