• Latest news

Կորոնավիրուսի առանց ախտանիշների կրողներն այնուամենայնիվ վտանգ են ներկայացնում. հետազոտություն

30 հուլիսի, 2020  12:33

Կորոնավիրուսի առանց ախտանիշների կրողներն այնուամենայնիվ վտանգ են ներկայացնում՝ պարզել են ամերիկացի գիտնականները: Նրանք համեմատել են կորոնավիրուսի ախտանիշներով եւ առանց ախտանիշների պացիենտների մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը: Նրանց եզրակացությունները հրապարակվել են medRxiv պորտալում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հաշվարկելով ավելի քան 32 480 անալիզներում վիրուսային մասնիկների քանակը՝ գիտնականները պարզել են, որ վիրուսային ծանրաբեռնվածությունը բաշխվում է բոլոր պացիենտների շրջանում գրեթե նույն չափով:

Մասնագետներն ուսումնասիրել են Մասաչուսեթսի ծերանոցներում ապրող պացիենտների թեստերի անալիզները: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի կրողներ են եղել տվյալ հաստատություններում ապրող 2654 տարեց, 624 աշխատակիցներ: Ընդ որում, ծերանոցներում ապրողների 53,1 տոկոսն ու անձնակազմի 18,2 տոկոսը ունեցել են ախտանիշներ, այն դեպքում, երբ ախտանիշներ չեն ունեցել տարեցների 12,7 տոկոսն ու անձնակազմի 3,7 տոկոսը:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այդ ցուցանիշները սկսել են բաշխվել մայիսի վերջին, երբ նահանգի տարածքում պանդեմիան անկում է գրանցել: Այդ դեպքում ախտանիշներով հիվանդների մոտ ոչ մեծ թվով վիրուսային մասնիկներ են եղել, քան առանց ախտանիշների հիվանդների մոտ:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։