• Latest news

Կինը եռյակով է հղիացել, չնայած հակաբեղմնավորման պարույրի օգտագործմանը

30 հուլիսի, 2020  13:50

Անգլիական Բերթոն ափոն Թրենթ քաղաքից (Սթաֆֆորդշիր կոմսություն) 26-ամյա Բեթանի Սմիթը եռյակ է ծնել, չնայած նրա մոտ տեղադրված էր հակաբեղմնավորման պարույր: Այս հետաքրքիր դեպքի մասին հայտնել է Birmingham Mail պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ կինը, որն արդեն 3 երեխա ուներ, զարմացել է, երբ նկատել է, որ նորից հղիացել է, քանի որ անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար տեղադրել էր ներարգանդային պարույր:

Շուտով պարզվել է, որ պտուղը մեկը չէ՝ նա եռյակով էր հղի: Այս լուրը Բեթանիին եւ նրա զուգընկերոջը նույնպես զարմացրել է, քանի որ նախորդ սերունդների նրանց ընտանիքներում երկվորյակներ չեն եղել:

Հղիության 26-րդ շաբաթում Բեթանիի մոտ սկսվել է վաղաժամ ծննդաբերություն, որը բժիշկներին հաջողվել է կանգնեցնել: Հաջողվել է հղիությունը երկարացնել մինչեւ 31-րդ շաբաթ (նորման մոտ 38 շաբաթն է), որից հետո կատարել են կեսարյան հատում: Երեխաներն անհաս են ծնվել, եւ Բեթանին նրանց չի կարողացել տեսնել առաջին 2 օրերին՝ նրանք միացված էին շնչառական սարքերին:

Կորոնավիրուսային համավարակի պատճառով նորածինների մոտ բաժանմունք կարող էր մտնել միայն ծնողներից մեկը, այն էլ՝ օրը միայն մեկ անգամ՝ դիմակով, ձեռնոցներով եւ խալաթով:

Երեք շաբաթ հետո երեխաներին հիվանդանոցից դուրս են գրել, եւ հիմա նրանք իրենց լավ են զգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել