• Latest news

Ճարպակալմամբ տառապող մինչեւ 60 տարեկան տղամարդիկ կորոնավիրուսից մահվան ռիսկի խմբում են

19 օգոստոսի, 2020  11:48

Ճարպակալմամբ տառապող մինչեւ 60 տարեկան տղամարդիկ կորոնավիրուսից մահվան ռիսկի խմբում են: Այս մասին ասվում է զեկույցում, որը հրապարակել է Kaiser Permanente առողջապահության ամերիկյան կազմակերպությունը:

Զեկույցի հեղինակները վերլուծել են կորոնավիրուսի մահվան ռիսկի եւ մարմնի զանվածի բարձր ինդեքսի միջեւ կապը, հաղորդում է Medportal.ru-ն: Արդյունքները հրապարակվել են  Annals of Internal Medicine ամսագրում:

Զեկույցի համաձայն՝ ծանր աստիճանի ճարպակալմամբ տառապող պացիենտերի մոտ մահացության ռիսկը 3 անգամ բարձր է, իսկ ծայրահեղ աստիճանի ճարպակալմամբ տառապող պացիենտների մոտ՝ 4 անգամ:

Հետաքրքիր է, որ ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ կորոնավիրուսից մահացության ռիսկը բարձր չի եղել:

«Ճարպակալումը հիվանդություն է, որը պահանջում է նմանատիպ ուշադրություն, ինչպես դիաբետի կամ սրտանոթային հիվանդությունների դեպքում»,-ասել է հետազոտության հեղինակ Սամիր Մուրալին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll