• Latest news

107-ամյա կինը պատմել է՝ ինչպես է ապաքինվել կորոնավիրուսից

20 օգոստոսի, 2020  17:28

Անժելա Խուտորը 107 տարեկան , նա ամենատարեց անգլուհին է, ով ապաքինվել է կորոնավիրուսից, գրում է  The Daily Mail-ը:

Նա կորոնավիրուսով վարակվել է ապրիլին եւ քիչ էր մնում մահանար: Նրա դուստրը նույնիսկ եկել է վերակենդանացման բաժանմունք, որպեսզի հրաժեշտ տա մորը:

 Նրա խոսքով՝ գաղտնիքը թարմ նարինջների օգտագործումն է: Ինչպես նաեւ կարեւոր է լավ տրամադրությունը:

Հիշելով 1918 թվականի իսպանական գրիպի համավարակը՝ կինը պատմել է, որ այն սովորական էր թվում: Ոչ ոքի այդ ժամանակ չէին մեկուսացնում, մարդիկ անում էին այն, ինչ ցանկանում էին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է 107-ամյա մեկ այլ կնոջ՝ Կոռնելիա Ռասի մասին, ով հաղթահարել էր կորոնավիրուսը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել