• Latest news

Էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում․ հետազոտություն

26 օգոստոսի, 2020  23:31

Էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցը կարող է բարձրացնել գոյատեւման ցուցանիշները կոլոռեկտալ քաղցկեղ ունեցող պացիենտների շրջանում, պարզել են Շվեդիայի Լունդսի համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, գիտնականները ուշադրություն են դարձրել ֆոսֆոդիէսթերազազ-5 (PDE5) ինգիբիտորներին, որոնք մեծացնում են արյան հոսքը առնանդամում՝ նպաստելով էրեկցիային: Այս միջոցները, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, գրեթե 20%-ով նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը կոլոռեկտալ քաղցկեղով պացիենտների մոտ: Ավելին, այս դեղերն ընդունելու ֆոնին IV աստիճանի մետաստազավորված քաղցկեղից մահանալու հավանականությունը 15%-ով պակասում է:

Ինչպես հայտնի է, PDE5-ները հակաբորբոքային հատկություններ, ինչպես նաեւ ուռուցքները ճնշելու ու նորագոյացությունը հեռացնելու վիրահատությունից հետո իմունային համակարգի թուլացումը կանխելու ունակություն ունեն:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ PDE5-ը կարող է ճնշել մկների ուռուցքի աճը՝ նվազեցնելով PDE5A գենի ակտիվությունը: Հայտնի է նաեւ, որ հաստ աղիքի քաղցկեղով պացիենտները, որոնք ունեն PDE5A-ի ցածր ակտիվություն, գոյատեւման ավելի բարձր ցուցանիշներ են դրսեւորում:

Վերջին ուսումնասիրության ընթացքում գիտնականները վերլուծել են այն պացիենտների վիճակը, ում մոտ 2005-2014 թվականների ընթացքում հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել: Մասնակիցներից ավելի քան 11 300 մարդ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցներ չի ընդունել, իսկ ավելի քան 1100 պացիենտ ընդունել է: 4-ամյա ուսումնասիրությունների ընթացքում էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցներ ընդունած պացիենտների միայն 10,2%-ն է մահացել կոլոռեկտալ քաղցկեղից՝ համեմատած դեղամիջոցներ չընդունած 17,5%-ի հետ։

Սա նշանակում է, որ կոլոռեկտալ քաղցկեղից մահանալու հարաբերական ռիսկը 18%-ով ցածր է այն պացիենտների մոտ, ովքեր ընդունում են այդ դեղամիջոցները: Պացիենտների այս խմբում մետաստազներից մահվան ռիսկը 15%-ով ցածր է եղել: Իսկ վիրահատություն տարած հիվանդների շրջանում ռիսկերն ավելի ցածր են եղել:

Քաղցկեղով տղամարդկանց մոտ, ովքեր էրեկտիլ դիսֆունկցիան բուժելու համար դեղամիջոցներ են ընդունել եւ վիրահատության են ենթարկվել, վաղաժամ մահվան ռիսկը 39%-ով, իսկ մետաստազավորման ռիսկը՝ 31%-ով ավելի ցածր է եղել:

Հետազոտողների կարծիքով՝ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղամիջոցները ճնշում են իմունոսուպրեսիան (իմունիտետի թուլացումը), որը հաճախ արտահայտվում է քաղցկեղի ժամանակ եւ թույլ չի տալիս օրգանիզմին պայքարել հիվանդության դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել