• Latest news

Ռուսաստանում ցանկանում են կորոնավիրուսի եւ գրիպի դեմ միասնական պատվաստանյութ մշակել

27 օգոստոսի, 2020  10:57

Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիտնականները ծրագրում են կորոնավիրուսի եւ գրիպի դեմ միասնական պատվաստանյութ մշակել: Այս մասին հայտարարել է համալսարանի վիրուսաբանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Օլգա Կարպովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսը մնա դեռ մի քանի սեզոն, ապա ՄՊՀ մասնագետները պատրաստ են միասնական պատվաստանյութ ներկայացնել:

Կարպովան նշել է, որ այդ դեղամիջոցի մշակումն իրենից ներկայացնում է ինքնատիպ կոնստրուկտոր, որը ՄՊՀ-ն կարող է առանց խնդրի հավաքել: Նա հավելել է, որ «սեզոնային» պատվաստանյութ ստանալուն կնպաստի գրիպի դեմ միջոցներ ստեղծելու՝ արդեն առկա փորձը:  

Ավելի վաղ նա հայտնել է, որ ռուս գիտնականները մշակել են պոլիվալենտային պատվաստանյութ, որը հեռանկարում կարող է ապահովել բազմագործոն պաշտպանությունն ու պաշտպանել ապագայում անհայտ կորոնավիրուսով կրկնակի վարակվելուց: Պատվաստանյութը, որը ստեղծվել է Ռուսաստանում, պաշտպանում է ոչ միայն հայտնի կորոնավիրուսներից, այլ նաեւ SARS-անման պաթոգեններից:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll