• Latest news

Հազվագյուտ հիվանդության պատճառով աղջիկը մոռացել է ամեն ինչ, ինչ սովորել է, եւ չի կարողանում նոր բան սովորել

4 սեպտեմբերի, 2020  12:05

Անգլիայի Չեշիր կոմսության Սալիբրիջ քաղաքից 11-ամյա Մոլի Ինգհեմը մինչեւ 6 տարեկանն առողջ երեխա էր: Նա կորցրել է տեսողությունը հազվագյուտ հիվանդության՝ մանկական թուլամտության պատճառով եւ մոռացել ամեն ինչ, հաղորդում է The Daily Mail-ը:

«Սարսափելի էր տեսնել, թե ինչպես է փոքրի աղջնակը, որը կարողանում էր անել ամեն ինչ, նման իրավիճակում է հայտնվել»,-ասել է Մոլիի մայրը:

Նրա խոսքով՝ ուսուցիչները սկսել են նկատել Մոլիի տարօրինակ պահվածքը: Երբ երեխաները օղակ են խաղացել, աղջիկը չի իմացել՝ ինչ անի՝ չնայած հետեւել է համադասարանցիների խաղին:

Մոլիին տարել են մանկաբույժի մոտ, ով ենթադրել է, որ աղջկա մոտ ուշադրության պակաս է կամ ցածր IQ: Մեկ այլ բժիշկ ենթադրել է, որ նրա մոտ աբսանս էպիլեպսիա է: Ժամանակի ընթացքում նրա վիճակը վատացել է, եւ ցնցումները հաճախացել են:

2019-ի մայիսին նրա մոտ ախտորոշվել է «Բաթենի հիվանդություն»: Դա գենետիկորեն հիվանդություն է, որը արտահայտվում է ցնցումներով, անձի փոփոխությամբ, թուլամտությամբ եւ խոսքի ու մոտորիկայի հետ կապված խնդիրներով:

«Անցած տարի փետրվարի մենք ստիպված եղանք շտապօգնություն կանչել: Նա տեսել էր պատի վրա սարդերի եւ չէր կարողանում հանգստանալ: Նա 3 օր հիվանդանոցում անցկացրեց, որտեղ բազմաթիվ անալիզներ վերցրեցին եւ վերջապես ախտորոշումը տվեցին»,-ասել է աղջկա մայրը:

Հիվանդությունն ազդում է նաեւ կարճատեւ հիշողության վրա, այդ պատճառով Մոլին չի կարողանում նոր բան սովորել:

«Իմ հայրը մահացել է 2,5 տարի առաջ, եւ աղջիկս դեռ ցանկանում է գնալ նրան հյուր: Անցած տարի նա հատուկ դպրոց գնաց, որտեղ նա շատ ընկերներ ուներ: Այժմ նա չի կարողանում հիշել նրանց անունները: Նա ասում է, որ ուզում է տուն գնալ, երբ մենք արդեն տանն ենք: Դա շատ է վախեցնում»,-պատմել է աղջկա մայրը:

Մոլին նաեւ կորցրել է տեսողությունն ու շարժվելու ունակությունը:

«Հնարավոր է, որ նրան մի քանի տարի է մնացել: Բուժումը չի վերադարձնի նրա տեսողությունը, սակայն նա կարող է կրկին սովորել: Դեռ հույս կա, պետք է պայքարել»,-հավելել է նա:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել