• Latest news

The Lancet-ը հրապարակել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի վերաբերյալ հետազոտության արդյունքները

4 սեպտեմբերի, 2020  16:20

The Lancet-ը` բժշկության ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր գիտական ​​ամսագրերից մեկը, հրապարակել է Գամալեիի անվան ինստիտուտի արտադրած ռուսական կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերի արդյունքները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ է: Հրապարակումը, որի հեղինակն է պատվաստանյութեր մշակողների մեծ խումբը, հայտնում է, որ I եւ II փուլերի ընթացքում ուսումնասիրության մասնակիցների 100 տոկոսի մոտ կայուն հումորալ եւ բջջային իմունային պատասխան է ձեւավորվել:

Ընդ որում, Sputnik V-ով պատվաստված կամավորների մոտ նոր կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակը 1.4-1.5 անգամ ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ով COVID-19 էր տարել:

Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի մամուլի հաղորդագրությունում հաղորդվում է, որ բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունն ավելի համեստ արդյունքների է հասել. վարակը տարածների եւ պատվաստվածների մոտ հակամարմինների մակարդակը մոտավորապես հավասար էր:

Ռուսական դեղամիջոցով պատվաստված կամավորների մոտ լուրջ կողմնակի բարդություններ չեն եղել (մինչդեռ մյուս թեկնածու պատվաստանյութերի համար այս ցուցանիշը կարող է տատանվել 1-ից մինչեւ 25 տոկոսի սահմաններում):
Գամալեիի անվան ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ The Lancet ամսագրում հրապարակումը երկար է պատրաստվել, եւ հոդվածը գնահատվել է հինգ անկախ գրախոսների կողմից` միջազգային բոլոր կանոնների համաձայն:

The Lancet-ը մտադիր է շարունակել ռուսական պատվաստանյութի վերաբերյալ իր հրապարակումների շարքը: Մասնավորապես, նախատեսվում է հրապարակել նաեւ կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները, որոնք շուտով կմեկնարկեն Մոսկվայում: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դրանց կմասնակցի 40.000 կամավորն, այդ թվում` 60-ից բարձր տարիքի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է