• Latest news

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը պաշտպանում է COVID-19-ի ծանր դրսեւորումներից

5 սեպտեմբերի, 2020  10:35

SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծվել է Ad26 ադենովիրուսի վրա, կայուն իմունային պատասխան է առաջացնում եւ հուսալիորեն պաշտպանում է COVID-19-ի ծանր դրսեւորումներից, ինչպիսիք են թոքաբորբը եւ շնչառական անբավարարությունը: Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի գիտնականները դա ապացուցել են նախակլինիկական փորձարկումներում, նշվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Nature հեղինակավոր գիտական ​​ամսագրում, գիտնականները 52 մակակաների մոդիֆիկացված ադենովիրուս են (Ad26) ներարկել, որը վերարտադրում է S-սպիտակուցը, որն էլ առանցքային դեր է խաղում կորոնավիրուսով վարակման գործում: Դրանից հետո կենդանիները վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով քթի եւ շնչափողի միջոցով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Ad26-ը հակամարմինների կայուն վնասազերծող պատասխան է առաջացրել եւ ամբողջական կամ գրեթե ամբողջական շնչառական պաշտպանություն է ապահովել շնչառական օրգաններում կորոնավիրուսով վարակումից հետո:

Պատվաստանյութը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել