• Latest news

Ե՞րբ սպասել կորոնավիրուսի երկրորդ ալիքին. մասնագետի կանխատեսումները

8 սեպտեմբերի, 2020  17:00

Կորոնավիրուսի երկրորդ ալիքին կարելի է սպասել միայն 2021 թվականի գարնանը, թերեւս` Մեծ Բրիտանիայում: Նման կարծիք է հայտնել դոկտոր Բեն Նյումանը Ռիդինգի համալսարանից, գրում է The Daily Mail-ը:

Մասնագետի խոսքով`ձմռանը կորոնավիրուսի երկրորդ ալիք դժվար թե լինի, քանի որ ցուրտ եղանակը ստիպելու է մարդկանց ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, եւ հիվանդությունը լայն տարածում չի ոլինի: Բացի այդ, շարֆերն ու ձեռնոցները լրացուցիչ պաշտպանություն կապահովեն:

Ինչ վերաբերում է վարակման վիճակագրությանը, ապա անկախ փորձագետները կոչ են անում չվստահել կորոնավիրուսի մասսայական թեստավորման արդյունքներին: Սեզոնային գրիպի եւ SARS-ի տարածման ֆոնին գրիպով մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել, կարող է աճել: Թեստավորված մարդկանց թվի աճի պատճառով կորոնավիրուսի դրական որդյունքով թեստերի տոկոսը կնվազի:

Մասնագետները նաեւ կարծում են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կաճի, բայց մահվան դեպքերի թիվը կսկսի նվազել: Մահացության նվազման պատճառներից մեկն այն է, որ առողջական լուրջ խնդիրներ չունեցող երիտասարդները սկսել են ավելի հաճախ վարակվել կորոնավիրուսով:

Արեւելյան Անգլիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Փոլ Հանթերը կարծում է, որ կորոնավիրուսը Բրիտանիայում դեռ երկար կմնա: Սակայ մարդիկ վելի ուժեղ իմունային պաշտպանություն կունենան, եւ վարակը ժամանակի ընթացքում պակաս լուրջ կդառնա:

Վարակումից պաշտպանվելու համար Լեսթերի համալսարանից դոկտոր Զուլիան Թանգը խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել հիգիենային: Բացի հասարակական վայրերում դիմակներ կրելուց, խորհուրդ է տրվում պարբերաբար օդափոխել գրասենյակների եւ դասասենյակների նման տարածքները:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է