• Latest news

Նոր դեղամիջոցը կօգնի սուպերբակտերիաների դեմ պայքարում

10 սեպտեմբերի, 2020  15:23

Պերդյու համալասրանի (Ավստրալիա) գիտնականները մշակել են նոր դեղամիջոց, որը կարող է արդյունավետ լինել մահացու վտանգավոր եւ հակաբիոտիկների հանդեպ կայուն էնտերոկոկերի դեմ։ Այս բակտերիաներն ամեն տարի միայն ԱՄՆ-ում սպանում են 2 հազար մարդու։

Ինչպես հաղորդվում է Journal of Medicinal Chemistry-ում հրապարակված հոդվածում, հետազոտողները կենսաբանորեն ակտիվ մոլեկուլները ստացել են ացետազոլամիդ դեղամիջոցի հիման վրա՝ դեղամիջոց, որը 80 տարուց ավելի օգտագործվել է գլաուկոմայի, մշտական սրտային անբավարարվածության եւ այլ հիվանդությունների դեմ պայքարում։ Այս նյութերը մեծ ակտիվությամբ են օժտված ընդդեմ էնտերոկոկերի կլինիկական շտամների։ Որոշ մոլեկուլներ արագ ներծծվում են եւ պայքարում համակարգային ինֆեկցիայի դեմ, իսկ մյուսները կարող են բակտերիաները ոչնչացնել աղեստամոքսային տրակտի մեջ։

Շատ հաճախ էնտերոկոկերով վարակվում են հոսպիտալացված մարդիկ, ուստի այս բակտերիաները դասվում են ներհիվանդանոցային ինֆեկցիաներին։ Դրանք կարող են դառնալ պերիտոնիտի պատճառ, երբ որովայնային խոռոչում է հայտնվում աղիների պարունակությունը։ Ինչպես եւ մնացյալ սուպերբակտերիաները, էնտերոկոկերը օժտված են հակաբիոտիկային մեծ կայունությամբ։ Սա նշանակում է, որ դրանց դեմ անչափ դժվար է պայքարել, քանի որ դեղամիջոցների մեծ մասը դրանց դեմ ուղղակի անարդյունավետ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է