• Latest news

Սինգապուրցի գիտնականները կորոնավիրուսի ախտանիշները որոշող «խելացի» դիմակ են ստեղծել

11 սեպտեմբերի, 2020  14:40

Սինգապուրցի գիտնականները մոնիտորինգի ինտեգրված համակարգ են մշակել, որը հեշտությամբ կարելի է կցել դիմակին` COVID-19-ի ախտանիշների մոնիտորինգի համար, գրում է Strait Times-ը:

Ներկառուցված սենսորները չափում են մարմնի ջերմաստիճանը, արյան թթվածնի հագեցվածությունը, արյան ճնշումը եւ սրտի ռիթմը:

Հետազոտության համահեղինակներից մեկի` պրոֆեսոր Լո Սյան Յունի խոսքով` նրանք տեսել են, որ կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման ժամանակ առաջնագծում գտնվող բժիշկները ստիպված են ամեն կես ժամը մեկ ստուգել վարակվածի կենսական ցուցանիշները:

Ըստ նրա` այս ընթացքում հիվանդանոցներում վարակվման դեպքերի մասին հաղորդումներ են ստացվել, եւ գիտնականները որոշել են օգնել առաջնագծում գտնվող բժիշկներին` վարակման վտանգից հնարավորինս խուսափելու համար: Բացի այդ, վարակված հիվանդների կենսական նշանակության ցուցանիշները չափելու համար բժիշկները ստիպված են մի բաժանմունքից մյուսը ծանր սարքավորումներ տեղափոխել:

Այսպիսով, նման «խելացի» դիմակները կարող են տրվել COVID-19-ով վարակված հիվանդներին` կենսական նշանակության ցուցանիշները գրանցելու համար` առանց բժիշկներին եւ բուժքույրերին ավելորդ ռիսկի ենթարկելու:

Պրոֆեսորի խոսքով` ներկայումս փորձարկվում է համակարգի վերջին տարբերակը, որը երեք սենսոր է ներառում մեկ չիպի մեջ:

Բացի այդ, համակարգը հագեցած էր Bluetooth սարքով, որը սմարթֆոնին առողջության վերաբերյալ տվյալների փոխանցում թույլ կտա իրական ժամանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll