• Latest news

COVID-19-ով յուրաքանչյուր տասներորդ հիվանդը վերադառնում է հիվանդանոց

16 սեպտեմբերի, 2020  18:41

COVID-19-ով յուրաքանչյուր 10-րդ հիվանդը շտապ օգնության բաժանմունքից դուրս գրվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում վերադառնում է հիվանդանոց, վկայում են ԱՄՆ-ում COVID-19-ի բռնկման առաջին երեք ամիսների տվյալները: Perelman School of Medicine at the University of Pennsylvania-ի մասնագետների այս տվյալները, որոնք հրապարակվել են Academic Emergency Medicine ամսագրում, կարող են անգին լինել կորոնավիրուսով հիվանդների հետ աշխատող բժիշկների համար:

«Հույս ունենք, որ այս ուսումնասիրությունը կօգնի շտապօգնության բժիշկներին ավելի տեղեկացված զրույցներ վարել հիվանդների հետ, ովքեր COVID-19-ով վարակված լինելու կասկածներ ունեն,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Օսթին Կիլարուն:- Երբեմն դժվար է ախտորոշում տալ եւ հիվանդներին տուն ուղարկել` առանց իմանալու` արդյոք նրանք հիվանդանալու են առաջիկա օրերին: Այս ուսումնասիրությունը բժիշկներին մի քանի ցուցիչ է տալիս՝ իմանալու, թե որքան հաճախ եւ երբ պետք է հիվանդները վերադառնան եւ ռիսկի ինչ գործոնների համար»:
Ըստ Medicalxpress.com-ի` հետազոտությունը ցույց է տվել, որ.

1. 18-ից 39 տարեկան հիվանդների համեմատ` 60-ից բարձր հիվանդները շտապ օգնության բաժանմունքից դուրս գրվելուց հետո 5 անգամ ավելի հաճախ հոսպիտալացման կարիք ունեին:

2. Թթվածնով արյան ցածր հագեցվածության ցուցանիշներով ցանկացած տարիքի հիվանդները տուն վերադառնալուց հետո 4 անգամ ավելի հաճախ հոսպիտալացման կարիք ունեին:

3. Բարձր ջերմությամբ հիվանդները 3 անգամ ավելի հաճախ են վերադարձել հիվանդանոց:

«Եթե հիվանդն ուներ այլ գործոններ, ինչպիսիք են կրծքավանդակի ոչ նորմալ ռենտգենային նկարը, հիվանդանոց վերադառնալու անհրաժեշտության հավանականությունն էլ ավելի է մեծանում»,- ասել է հետազոտության ավագ հեղինակ Մ. Քիթ Դելգադոն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել