• Latest news

ԱՀԿ. Ավելի քան 170 երկիր միացել է COVAX նախաձեռնությանը

17 սեպտեմբերի, 2020  17:33

Աշխարհի ավելի քան 170 երկիր դարձել է միջազգային COVAX նախաձեռնության մասնակից («Քովաքս»), որի նպատակն է բոլոր երկրներին արդարացիորեն ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, փոխանցում է The Daily Mail-ը:

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 92 ցածր եկամուտ ունեցող երկիր COVAX-ի օգնությունն է փնտրել, իսկ բարձր եկամուտ ունեցող 80 երկիր եւս հետաքրքրված է, սակայն դրանցից շատերը մինչեւ վերջնաժամկետը դեռ պետք է հաստատեն իրենց մասնակցությունը նախաձեռնությանը:

COVAX-ը ԱՀԿ-ի եւ GAVI-ի նախաձեռնությունն է, որի նպատակն է մինչեւ 2021 թվականի ավարտը մարդկանց վրա փորձարկումներ անցած կորոնավիրուսի պատվաստանյութերի 2 միլիարդ չափաբաժին արտադրել եւ մատակարարել:

Սակայն որոշ երկրներ, օրինակ` Միացյալ Նահանգները, չեն միացել նախաձեռնությանը, քանի որ ապահովել են պատվաստանյութերի իրենց սեփական մատակարարումները` երկկողմ համաձայնագրերի միջոցով:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll