• Latest news

Ո՞ր հիվանդություններն են վատթարացնում COVID-19-ի ելքը

25 սեպտեմբերի, 2020  11:05

Զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը եւ ճարպակալումը խորացնում են COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտների բացասական կանխատեսումը։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի առողջապահության նախարարության թերապիայի եւ ընդհանուր բժշկական պրակտիկայի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Թերապիայի եւ կանխարգելիչ բժշկության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Օքսանա Դրապկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մասնագետի խոսքով՝ վտանգավոր են նաեւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) նման թոքային պաթոլոգիաները։ Կորոնավիրուսի դեմ պաշտպանությունը կառուցելիս անհրաժեշտ է հաշվի առնել բուն վիրուսը (դրա փոխանցումը, կայունությունը), ինֆեկցիան խորացնող գործոնները (պացիենտի հիվանդությունները, տարիքը) եւ փոխանցման միջավայրը։

«Անհրաժեշտ է այնպես անել, որ պահպանվի սոցիալական հեռավորությունը, երբ վիրուսը չի կարող անցնել։ Անհրաժեշտ է լվանալ ձեռքերը, անհրաժեշտ է դիմակ կրել։ Ընդ որում՝ ոչ թե մեկ մարդը պետք է դիմակ կրի, այլ հաստատությունում գտնվող բոլորը։ Այսինքն՝ անհրաժեշտ է հետեւել այն բոլոր միջոցառումներին, որոնց մասին մենք չափազանց շատ ենք ասել»,- նշել է Դրապկինան։

Մասնագետը նաեւ պսակազերծել է կորոնավիրուսի դեմ ցինկի եւ կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին առասպելը։

«Ցինկի առումով ցանկանում եմ ասել, որ կենսակերպի վերաբերյալ եվրոպական շատ հանձնարարականներում այն կա, բայց մեծ հետազոտություններ չկան։ Ես չեմ կարող ասել, թե այն որքանով կօգնի, բայց կարծիքս այն է, որ ավելորդ չէ։ Կոճապղպեղի առումով՝ հաճելի համ ունի, կարելի է փորձել։ Իսկապես, կոճապղպեղը որոշակի հատկություններ ունի, պարզապես դա հետազոտված չէ»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։