• Latest news

Հարյուրավոր բժիշկներ միանում են StayHomeErdogan նախաձեռնությանը (լուսանկարներ)

2 հոկտեմբերի, 2020  09:45

Հարյուրավոր բժիշկներ, բժիշկ ուսանողներ եւ արդինատորներ` ինչպես հայ, այնպես էլ այլ ազգությունների, միանում են #StayHomeErdogan (Մնա տանը, Էրդողան) նախաձեռնությանը:

«Մենք ՝ բժիշկներս, եւ ամբողջ բժշկական հանրությունը, համաշխարհային համավարակի դեմ պայքարի առաջնագծում ենք: Մենք պայքարում ենք մարդկային կյանքի համար` չտարբերելով մեր հիվանդներին ըստ ազգության, դավանանքի եւ մաշկի գույնի: Միեւնույն ժամանակ, չնայած համավարակի ընթացքում ռազմական գործողությունները դադարեցնելու ՄԱԿ-ի կոչին, երկու ղեկավարները` Էրդողանն ու Ալիեւը, տանդեմով հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի փոքրիկ հանրապետության խաղաղ բնակչության վրա: Մինչ մենք կյանքեր ենք փրկում, այս նենգ ցինիկ հարձակումը մահ եւ կործանում է տարածում: Սա հարված է մարդկության մեջքից: Մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ագրեսիան»,- նշվում է բժիշկների տարածած հաղորդագրության մեջ:

Նախաձեռնության շրջանակներում բուժաշխատողները լուսանկարվում են #StayHomeErdogan հեշթեգով գրությամբ թղթերով` մենակ կամ իրենց գործընկերների հետ: Լուսանկարներին ուղեկցող գրառումներում նրանք Թուրքիայի նախագահին հորդորում են տանը մնալ եւ սոցիալական հեռավորություն պահպանել` բռնության վիրուսը դադարեցնելու համար:

Նախաձեռնությանն արդեն միացել են շատ հայտնի բժիշկներ, այդ թվում` սրտի վիրաբույժ Բագրատ Ալեքյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել