• Latest news

Ինչպիսի՞ն են փողոցում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունները

17 հոկտեմբերի, 2020  19:38

Ինչպիսի՞ն են բաց տարածքում կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունները՝ ուղղակի փողոցն անցնելով կամ հանրային միջոցառման մասնակցելով։ Այսօր շատերին է հետաքրքրում այս հարցը, եւ մենք կփորձենք այն պարզել։

Համաճարակաբանական տվյալները մատնանշում են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակումն առավել հաճախ տեղի է ունենում փակ տարածքներում եւ տրանսպորտում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնների հանձնարարականներում նշված է, որ փակ տարածքից դուրս վարակման հավանականությունը ավելի փոքր է՝ թեկուզ այն պատճառով, որ փողոցում ավելի հեշտ է հետեւել COVID-19-ի նախազգուշական միջոցառումներին, ներառյալ սոցիալական հեռավորության պահպանումը։

Ներկայումս գիտական տվյալներ չկան, որոնք վերջնականորեն կհաստատեին, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել ուղղակի փողոցով անցնելիս։ Բայց գիտնականները կարծում են, որ նման վարակումն իրականում հնարավոր է։

Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանից Լինդսի Մարն, օրինակ, խորհուրդ է տալիս դիմակներ կրել դրսում, հատկապես եթե այնտեղ շատ մարդ կա: Նրա կարծիքով, փողոցում դիմակ կրելը հատկապես կարեւոր է, եթե րոպեում անցնում ես մեկ մարդու կողքով:

«Երբ փողոցում քայլում ենք մարդկանց միջով, մենք կարող ենք որսալ այն օդը, որ նրանք արտաշնչում են: Յուրաքանչյուր առանձին դուրս գալը իրենից ներկայացնում է ցածր ռիսկ, բայց այդ ազդեցությունը կարող է ժամանակի ընթացքում կուտակվել»,- ասել է մասնագետը:

Յեյլի համալսարանի պրոֆեսոր Քրիսթալ Պոլիտը դրսում դիմակ կրելը նույնպես համարում է ամենաանվտանգ ռազմավարությունը: Ի վերջո, պատահական անցորդները երբեմն կարող են բառացիորեն փռշտալ միմյանց վրա, որի դեպքում վարակի լուրջ ռիսկ կառաջանա:

Մեծ Բրիտանիայից գիտնականները ուսումնասիրել են նաեւ փողոցում կորոնավիրուսային վարակի խնդիրը` վերլուծելով բաց տարածքներում COVID-19 վարակի հնարավորության առկա ապացույցները: Նրանց տեսությունը հրապարակված է medrxiv.org ռեսուրսում:

Մի ուսումնասիրության ընթացքում ճապոնացի գիտնականները ուսումնասիրել են, թե քանի մարդ են վարակել 110 վարակված մարդիկ: Նրանց խոսքով՝ փողոցում վարակվելու ռիսկը 18,7 անգամ ավելի բարձր է, քան ներսում վարակվելու ռիսկը:

Սակայն, իր հերթին, չինացի գիտնականները, հաշվի առնելով կորոնավիրուսից առավել տուժած Հուբեյ նահանգից դուրս վարակվելու դեպքերը, պարզել են, որ վարակման 7324 դեպքից միայն երկու մարդ է վարակվել փողոցում՝ զրույցի ժամանակ:

Երկու ուսումնասիրություններում էլ խոսքը վերաբերել է վարակի հավանականությանը՝ նախքան կարանտինային միջոցառումների ներդրումը, այսինքն՝ սովորական կյանքի պայմաններում:

Գիտնականները կարեւոր տեղեկություններ են ստացել նաեւ Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի տվյալների բազայում կատարված հետազոտություններից: Այն պարունակում է տեղեկատվություն վարակի ավելի քան 20 000 դեպքերի մասին: Կորոնավիրուսային վարակների միայն 6%-ը եւ COVID-19-ի 7%-ը կապված են վարակի փոխանցմանը փողոցում (ամբողջությամբ կամ մասամբ): Վարակները տեղի են ունեցել սպորտային միջոցառումների, բացօթյա երեկույթների, շուկաների եւ հանրահավաքների ժամանակ: Ավելին, եթե մարդիկ բղավել կամ երգել են, դա մեծացրել է վարակի հավանականությունը:

Այսպիսով, ի՞նչ եզրակացություններ կարելի է անել:

Ամենայն հավանականությամբ, դրսում վարակվելու ռիսկն, այնուամենայնիվ, ավելի ցածր է, քան ներսում, բայց անհավանական չէ: Ահա թե ինչու մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել զանգվածային միջոցառումների ժամանակ, նույնիսկ եթե դրանք դրսում են, դիմակ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել