• Latest news

Գիտնականները մշակել են վտանգավոր վիրուսի դեմ յուրահատուկ պատվաստանյութ

3 նոյեմբերի, 2020  11:01

Վիստարովսկու ինստիտուտի գիտնականները մշակել եւ թեստավորել են Պովասանի վիրուսի (POWV) դեմ առաջին սինթետիկ ԴՆԹ-պատվաստանյութը։ Պատվաստանյութն ուղղված է վիրուսի թաղանթի սպիտակուցների հատվածին։

POWV-ն ֆլավիվիրուսների ընտանիքից ՌՆԹ-վիրուս է, ինչպիսին Զիկա վիրուսն է, բայց մարդկանց է փոխանցվում տիզերի, այլ ոչ մոծակների միջոցով, հայտնում է News-medical.net-ը։ Այս վիրուսը կարող է առաջացնել նյարդային համակարգի շեղումներ, ինչպես նաեւ էնցեֆալիտի եւ մենինգիտի զարգացում։ Վարակվածների գրեթե 10 տոկոսը կարող է մահանալ այդ վիճակների բարդություններից։

Վարակման ախտանիշները, ներառյալ տենդը, մարմնում ցավը, մաշկի ցանը եւ գլխացավերը, կարող են ի հայտ գալ 1-4 շաբաթ տեւողությամբ ինկուբացիոն շրջանի ցանկացած պահին։

Ներկայումս չկան հասանելի պատվաստանյութեր եւ այս վիրուսային ինֆեկցիայի բուժման կամ կանխարգելման մեթոդներ։ Նոր սինթետիկ ԴՆԹ-պատվաստանյութը իսկական ճեղքում է, պնդում են մասնագետները։

Այս պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվել է մինչկլինիկական հետազոտություններում, որոնք ցույց են տվել, որ մեկանգամյա իմունացումը մկների մոտ առաջացրել է Т- եւ В ընդարձակ բջջային իմունային պատասխաններ։ Արդյունքը համեմատվել է ռակցիայի հետ, որը POWV-ով մարդկանց մոտ առաջանում է բնականորեն։ Պատվաստանյութի առաջացրած իմունիտետը կենդանիներին հուսալի պաշտպանություն է ապահովել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել