• Latest news

Պոլիվիտամիններն իրական օգուտ չեն տալիս առողջությանը. հետազոտություն

12 նոյեմբերի, 2020  14:37

Այսօր շատ մարդիկ պոլիվիտամիններ են օգտագործում` կարծելով, որ դա օգնում է բարելավել իրենց առողջությունը: Սակայն Հարվարդի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ դա պարզապես ինքնաներշնչանք է. թեստերը որեւէ տարբերություն ցույց չեն տվել վիտամիններ օգտագործողների եւ չօգտագործողների միջեւ:

The Telegraph-ը պատմում է, որ այս եզրակացությանը գալու համար գիտնականները վերլուծել են ավելի քան 21.600 ամերիկացի մեծահասակների տվյալներ, ովքեր խոսում էին սննդային հավելումներ ընդունելու մասին եւ սուբյեկտիվ գնահատական էին տալիս իրենց առողջությանը: Նաեւ հարցում եւ վերլուծություն են իրականացվել, որը հնարավորություն է տվել օբյեկտիվորեն որոշել այդ մարդկանց առողջական վիճակը: Հետազոտության յուրաքանչյուր հինգերորդ մասնակիցը պարբերաբար պոլիվիտամիններ կամ այլ սննդային հավելանյութեր էր օգտագործում:

Նրանք, ովքեր հավելումներ են օգտագործում, իրենց առողջությունը 30 տոկոսվ ավելի լավ են գնահատել, քան նրանք, ով հավելանյութեր չեն ընդունում: Սակայն վերլուծությունները ցույց են տվել, որ այս խմբերի մեջ ոչ մի օբյեկտիվ տարբերություն չկա` ինչպես հոգեբանական, ֆիզիկական, այնպես էլ ֆունկցիոնալ բնութագրերով:

Սա նշանակում է, որ պոլիվիտամիններն, ամենայն հավանականությամբ, չեն բարելավում ընդհանուր առողջական վիճակը:Վիտամինների կողմնակիցները պարզապես հավատում են հավելանյութերի արդյունավետությանը` դրական ակնկալիքներ ունենալով իրենց առողջության վրա դրանց ազդեցության կապակցությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել