• Latest news

Կորոնավիրուսի դեմ օքսֆորդյան պատվաստանյութն ապահովում է 70 տոկոսանոց արդյունավետություն

23 նոյեմբերի, 2020  13:42

Օքսֆորդի համալսարանի եւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունների մշակած կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը ցուցադրել է 70 տոկոսանոց միջին արդյունավետություն։ Այս մասին հաղորդվում է դեղագործական ընկերության կայքում։

Փորձարկման ժամանակ ստուգվել են AZD1222 պատվաստանյութի ներարկման երկու տարբերակները։ Առաջին դեպքում ավելի քան 2700 կամավորներին պատվաստանյութը ներարկվել է սկզբում կես դեղաչափով, իսկ մեկ ամիս հետո՝ ամբողջական, եւ այդպիսի ներարկման դեպքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 90 տոկոս։ Մեկ ամսվա տարբերությամբ երկու ամբողջական դեղաչափով ներարկմամբ տարբերակը փորձարկել են 9 հազար մարդու վրա, եւ արդյունքը կազմել է ընդամենը 62 տոկոս։ Իսկ դեղաչափի երկու ռեժիմների համակցված անալիզը ցուցադրել է միջինը 70 տոկոսանոց արդյունավետություն։

Հետազոտությունների ժամանակ նաեւ պարզվել է, որ կորոնավիրուսից պաշտպանությունը հայտնվում է պատվաստանյութի երկու դեղաչափի ներարկումից 14 օր հետո։ AZD1222  պատվաստանյութի փորձարկման մասնակիցների մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ AstraZeneca-ն սեպտեմբերին COVID-19-ի դեմ իր պատվաստանյութի փորձարկումները դադարեցրել էր այն բանից հետո, երբ հետազոտության մասնակիցներից մեկը հիվանդացել էր լայնակի միելիտով (ողնուղեղի բորբոքում)։ Ավելի ուշ՝ հոկտեմբերին, հայտնի էր դարձել AstraZeneca-ի պատվաստանյութի ազգային փորձարկումներին մասնակցող կամավորներից մեկի մահվան մասին։ Սակայն պարզվել էր, որ թեստերի մասնակիցը պլացեբո էր ստացել, այլ ոչ թե իսկական պատվաստանյութը, եւ ընկերությունը փորձարկումները շարունակել էր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել