Հարվարդի համալսարանի գիտնականները կարողացել են հաղթել գլաուկոման ծեր մկների մոտ` աչքի գենային թերապիայի կիրառմամբ բջիջների երիտասարդացման շնորհիվ: Այս հետազոտության արդյունքների մասին հայտնել է Nature գիտական ամսագիրը:
Ինչպես պատմում է ՏԱՍՍ-ը, նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որեթե ժամանակավորապես «անջատել» Oct4, Sox2, Klf4 եւ cMyc գեները, հնարավոր է երիտասարդացման էֆեկտի հասնել եւ մոտ մեկ երրորդով ավելացնել կրծողների կյանքի տեւողությունը:
Իսկ այժմ Հարվարդի համալսարանի գիտնականները փորձել են լուծել աչքերի տարիքային հիվանդությունների խնդիրը: Նրանք ռետրովիրուսը որպես նյութը բջիջներին հասցնելու մեթոդ են օգտագործել: Փոփոխված վիրուսը ժամանակավորապես ակտիվացրել էր Oct4, Sox2 և Klf4 գեները: Այդ ակտիվացման արդյունքում աչքերի բջիջները պահպանել էին իրենց գործառույթները եւ նույնիսկ երիտասարդացել էին. կենդանիների ցանցաթաղանթի նյարդային բջիջները սկսել էին նոր վերջավորություններ ձեւավորել եւ վերականգնել կապերը միմյանց հետ, ինչպես նաեւ` կապվել կենտրոնական տեսողական նյարդի հետ: Արդյունքում գլաուկոման բուժվել էր:
Նույնպիսի արդյունքներ էին ստացվել նաեւ տեսողական նյարդին եւ ցանցաթաղանթին արհեստականորեն հասցված վնասվածքով կենդանիների դեպքում: Ըստ գիտնականների` տեսողության վերականգնումը մեծապես պայմանավորված էր նրանով, որ նկարագրված ընթացակարգը ԴՆԹ-ի մակերեսից հեռացնում է «ավելորդ» էպիգենետիկ հետքերը` բարձրացնելով որոշ գեների ակտիվությունը եւ ճնշելով մյուսներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր