• Latest news

Ինչպիսի՞ հիվանդություններով մարդկանց համար է վտանգավոր մանդարին ուտելը

8 դեկտեմբերի, 2020  15:07

Մանդարինի չափազանց շատ գործածումը կարող է վտանգ ներկայացնել ալերգիայով, ճարպակալմամբ, շաքարային դիաբետով կամ աղեստամոքսային հիվանդություններով պացիենտներին: Այսպիսի կարծիք է հայտնել Սնունդի եւ բիոտեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, բժշկագիտության թեկնածու, դիետոլոգ Օլգա Գրիգորյանը, հայտնում է RT-ն:

Նրա խոսքով՝ մանդարինի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, ինչն այն առաջատար է դարձնում ըստ պարզ ածխաջրերի պարունակության, որոնք շատ արագ են կլանվում: Կարծիք կա, որ մանդարինն իր բույրով դրական է ազդում նյարդային համակարգի վրա, բարելավում տրամադրությունը:

Սակայն ավելորդ քաշով մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել մանդարինի գործածումը կամ ընդհանրապես դրանից հրաժարվել, քանի որ մանդարինի մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում: Այդպիսի մարդկանց թույլատրվում է օրական ուտել 2 մանդարինից ոչ ավելի: Այս սահմանափակումը արդիական է նաեւ երեխաների համար:

Ինչ վերաբերում է ալերգիկներին, նրանց մոտ ցիտրուսայինների չափազանց մեծ քանակության պատճառով կարող է զարգանալ եղնջատենդ, ալերգիկ հարբուխ կամ նույնիսկ առաջանալ շնչահեղձություն: Իսկ աղեստամոքսային հիվանդություններով պացիենտների մոտ մանդարինը կարող է սրացում առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll