• Latest news

Տղամարդիկ եւ COVID-19-ը. հիվանդությունն իսկապե՞ս վտանգավոր է

26 դեկտեմբերի, 2020  22:09

Կորոնավիրուսն իսկապես շատ վտանգավոր է տղամարդկանց համար եւ ռիսկը զգալի չափով բարձր է, քան կանանց մոտ. նոր մետահետազոտությունը հաշվի է առել ավելի քան 3 միլիոն մարդու տվյալները: Գիտական աշխատանքը հրապարակվել է Nature Communications-ում:

Medportal.ru-ը պատմում է, որ դեռեւս համավարակի առաջին ամիսներին գիտնականները ուշադրություն են դարձրել փաստին, որ կորոնավիրուսի ծանր տեսակը ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց շրջանում: Սակայն առկա տվյալները թույլ են տվել հասկանալ, թե տղամարդիկ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսի հետեւանքով, քանի որ նրանք ավելի հաճա՞խ են հիվանդանում կամ ավելի ծանր ընթա՞ցքն ունենում:

Նոր մետահետազոտության համար գիտնականները վերլուծել են 46 երկրից եւ 44 ամերիկյան նահանգներից 90 հաշվետվություն՝ հաշվի առնելով ավելի քան 3 միլիոն պացիենտի մասին տվյալները:

Պարզվել է, որ տղամարդկանց եւ կանանց մոտ SARS-CoV-2-ով վարակվելու ռիսկը նույնն է: Սակայն տղամարդիկ այդ վարակով հայտնվում են ինտենսիվ թերապիայի պալատում 2,84 անգամ ավելի հաճախ, քան կանայք: Իսկ տղամարդկանց շրջանում այդ վիրուսի հետեւանքով մահանալու ռիսկը 1,39 անգամ բարձր է:

Գիտնականները ենթադրում են, որ COVID-19-ի ընթացքի ծանրությունը կապված է տարբեր սեռերի մարդկանց իմունիտետի առանձնահատկությունների հետ: Բացի այդ, կարեւոր դեր կարող են խաղալ ուղեկցող հիվանդությունները: Օրինակ՝ սրտանոթային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ, հատկապես, եթե նրանք վարում են անառողջ կենսակերպ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել