• Latest news

Գիտնականները հայտնել են անսպասելի ակնաբուժական ախտանիշի մասին, որը կարող է ցույց տալ թոքերի քաղցկեղը

29 դեկտեմբերի, 2020  14:20

Ոչ հստակ կամ կրկնապատկված տեսողությունը, ինչպես նաեւ վերին կոպի իջնելը, բբի նեղացումը, ակնախնձորի ներս ընկնելը որոշ դեպքերում կարող են լինել թոքերի քաղցկեղի ախտանիշներ, պնդում են Ամերիկայի Թոքերի քաղցկեղի կենտրոնների մասնագետները:

Թոքերի չարորակ ուռուցքի վաղ ախտանիշներ են համարվում հեւոցը եւ թեթեւ հազը, հայտնում է Daily Express պարբերականը: Հիվանդության զարգացմանը զուգահեռ այս ախտանիշները դառնում են ավելի ծանր եւ ինտենսիվ, ինչպես նաեւ տարածվում են այլ օրգանների վրա: Այսպես՝ թոքերի ոչմանրբջջային քաղցկեղը հաճախ սկսվում է բրոնխներում, այնուհետեւ տարածվում է օրգանիզմի այլ հատվածների վրա եւ ախտահարում նյարդերը:

Գիտնականների խոսքով՝ քաղցկեղ կարող է առաջացնել նաեւ Գորների համախտանիշը, որը սիմպատիկ նյարդային համակարգի ախտահարում է եւ արտահայտվում է վերին կոպի իջնելով, բբի նեղացմամբ, ակնախնձորի ներս ընկնելով, ինչպես նաեւ դեմքի ախտահարված մասում քրտնարտադրության բացակայությամբ:

Եթե տարածվող բջիջներն ախտահարում են գլխուղեղը կամ ողնուղեղը, ապա ախտանիշները կարող են ներառել ոչ հստակ կամ կրկնապատկված տեսողությունը:

Թոքերի ոչմանրբջջային քաղցկեղը թոքերի քաղցկեղի ամենատարածված ձեւն է, որը կազմում է ԱՄՆ-ում ամեն տարի ախտորոշվող թոքերի քաղցկեղի գրեթե 230 հազար դեպքերի մոտ 85-90 տոկոսը: Թոքերի քաղցկեղի դեպքում 5-ամյա ապրելիությունը շարունակում է մնալ ընդամենը 10-20 տոկոսի մակարդակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել