• Latest news

Քանի՞ երեխա է Երեւանում ծնվել ամանորի գիշերը եւ հունվարի 1-ին

2 հունվարի, 2021  11:47

2021-ի ամանորի գիշերը եւ հունվարի 1-ին, ինչպես եւ նախորդ տարի, ամենաշատ նորածինները լույս աշխարհ են եկել «Էրեբունի» ԲԿ-ում: Դեկտեմբերի 31-ին մինչեւ գիշերվա ժամը 12-ը ԲԿ-ի ծննդատանը 6 երեխա է ծնվել, իսկ հունվարի 1-ին՝ 16 (9 տղա, 7 աղջիկ, այդ թվում նաեւ մեկ զույգ երկվորյակներ՝ տղա եւ աղջիկ): Այս տարի առաջին երեխան ծծնդատանը լույս աշխարհ է եկել 12:05-ին:

«Աստղիկ» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ին ծնվել է մեկ տղա, հունվարի 1-ին՝ 10 երեխա՝ 7 տղա եւ 3 աղջիկ: Եւս մեկ երեխա ծննդատանը ծնվել է այսօր առավոտյան:

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հունվարի 1-ին ծնվել է 8 երեխա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին ծնվել է 7 երեխա:

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում ամանորի գիշերը ծնունդներ չեն եղել, իսկ հունվարի 1-ին մեկ աղջիկ է ծնվել:

Նշենք, որ խմբագրությանը չի հաջողվել կապ հաստատել քաղաքի մյուս ծննդատների հետ:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը շնորհավորում է նոր անդամով համալրված ընտանիքներին եւ մաղթում նորածին երեխաներին ու նրանց հարազատներին առողջություն եւ երջանկություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել