• Latest news

Արդյո ՞ք պետք են բեռնաթափման օրերն Ամանորյա տոներից հետո. բժշկի կարծիքը

9 հունվարի, 2021  16:06

Բեռնաթափման օրերն Ամանորյա տոներից հետո ամենեւին էլ պարտադիր չեն բոլորի համար: Սակայն եթե տոների ընթացքում չարաշահել եք ալկոհոլային խմիչքները, տարբեր տեսակի սնունդը եւ այժմ ծանրություն եք զգում ստամոքսում, խորհուրդ է տրվում մի քանի օր «թեթեւ» նախուտեստներ ուտել եւ չծանրաբեռնել մարսողական համակարգը: Նման կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

Ըստ նրա` ցանկալի է մի քանի «բեռնաթափող» օրվա ընթացքում զերծ մնալ «ծանր» սնունդից, յուղոտ կերակուրներից, ալյուրից պատրաստված արտադրանքից, ալկոհոլային խմիչքներից: Դուք կարող եք, օրինակ, ավելի շատ միրգ եւ բանջարեղեն, անյուղ միս, կաթնամթերք, հատիկաբույսեր եւ ամբողջական ձավարեղեն ուտել` չափավոր քանակությամբ:

Մասնագետը մեկ անգամ եւս շեշտել է, որ նման «բեռնաթափող» օրերը կարող են կազմակերպել նրանք, ովքեր դրա կարիքը զգում են: Եթե ​​լավ եք զգում եւ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ չեք նկատում, կարող եք շարունակել ուտել նախկինի պես:

Եթե ​​ամանորյա տոներից հետո մարսողական աննշան խանգարումներ նկատեք, կարող եք ձեր սննդակարգին մի քանի օր աղիների համար օգտակար մանրէներով հարուստ թթվակաթնային մթերքներ ավելացնել (շատ հայերին քաջ հայտնի է դեղատներում վաճառվող այդպիսի արտադրանքի մասին): Այն կարելի է ուտել օրական երեք անգամ մեկական բաժակ ուտելուց առաջ:

Բայց եթե մարսողական խանգարումներն ավելի լուրջ են, իհարկե, չարժե դրանք ինքնուրույն լուծել. խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է