• Latest news

Ո՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարել

15 հունվարի, 2021  14:17

Տարած կորոնավիրուսի վարակի մասին կարող են վկայել թուլությունն ու հոգնածությունը: Express պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Push Doctor-ի գլխավոր բժշկական մասնագետ Դեն Բանսթոնը:

Մասնագետի խոսքով՝ եթե վերջին 3 ամսում պացիենտը բողոքում է հոգնածությունից, դա կարող է տարած վարակի նշան լինել: Հենց թուլությունը, նրա խոսքով, համարվում է շատ վարակիչ հիվանդությունների գլխավոր հետեւանքներից մեկը:

Մասնագետը հստակեցրել է, որ կորոնավիրուսի ախտանիշներն ու հետեւանքներն անհատական են, սակայն ամենից հաճախ հոգնածության հետ նկատվում են գլխացավեր, ինչպես նաեւ մկանացավ եւ հոդացավ:

Բանսթոնը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի բարձր ջերմաստիճանի, հազի, համը եւ հոտը կորցնելու դեպքում:

Մասնագետի խոսքով՝ միայն հակամարմինների թեստը կարող է միանշանակ արդյունք տալ: Սակայն նշենք, որ երբեմն հիվանդությունը տարածների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվում:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել