• Latest news

Կորոնավիրուսի ժամանակ ինչո՞ւ չարժե թուրինջ գործածել

18 հունվարի, 2021  14:30

Կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման ժամանակ չարժե թուրինջ գործածել: Այս միրգը հակացուցված է նաեւ ուռուցքաբանական եւ սրտաբանական հիվանդություններով մարդկանց, պնդում է բժիշկ-դիետոլոգ Աննա Բելոուսովան:

«Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում մասնագետը նշել է, որ բուն միրգը եւ նրա հյութը խորհուրդ չի տրվում գործածել մի շարք հիվանդությունների դեպքում:

«Թուրինջն իսկապես խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի բուժման ժամանակ: Այս միրգը կտրականապես չի կարելի գործածել մարդկանց, որոնք խմում են խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ, ինչպես նաեւ նրանց, ովքեր բուժվում են աթերոսկլերոզի դեմ»,- ասել է բժիշկ-դիետոլոգը:

Մասնագետի խոսքով՝ սեդատիվ դեղամիջոցների եւ ուռուցքային հիվանդությունների դեմ դեղերի հրահանգներում նշված է մթերքների ամբողջական ցանկը, որոնց հետ դրանք չի կարելի գործածել: Այս արգելքի պատճառն այն է, որ տվյալ դեղորայքում պարունակվում է նեյրոգենին նյութը: Թուրինջի հետ համակցությամբ կարող է նվազել դեղամիջոցի ազդեցությունը, նաեւ կարող են առաջանալ անկանխատսելի կողմնակի էֆեկտներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է