• Latest news

Արյան խումբը կարող է կանխատեսել կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ սրտանոթային խնդիրների զարգացման ռիսկը

22 հունվարի, 2021  13:55

Արյան խումբը կարող է կանխատեսել կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ սրտանոթային խնդիրների զարգացման ռիսկը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որն անցկացրել են Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Հետազոտության եզրակացությունները, ըստ հեղինակների, կարող են օգնել գնահատելու կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ նման բարդացումների ռիսկը եւ կարող են նպաստել վաղ ախտորոշմանն ու ընդգծել կանխարգելիչ եւ թերապեւտիկ օգնության մեջ հավանական պահանջները:

Հետազոտության ժամանակ օգտագործվել են ավելի քան 400 պացիենտների տվյալներ, որոնք հետեւել են 30 օրվա ընթացքում: Պացիենտների գրեթե կեսի մոտ եղել է արյան առաջին խումբ, 30 տոկոսի մոտ՝ երկրորդ, 15 տոկոսի մոտ՝ երրորդ եւ 6 տոկոսի մոտ՝ չորրորդ: Գիտնականները նկատել են, որ մարդկանց մոտ, ում անամնեզում  եղել են ցերեբրավասկուլյար խախտումներ, հաճախ ունեցել են արյան երկրորդ խումբ:

Հետազոտողները նաեւ նկատել են, որ սրտանոթային խնդրի զարգացման հավանականությունը 2,5 անգամ բարձր է արյան երկրորդ խումբ ունեցող պացիենտների մոտ: Ինչպես նաեւ նկատվում է հիմնական թրոմբոզների բարձր ռիսկի հանդեպ միտում  երկրորդ խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ:

Սակայն բոլոր պատճառներից մահացությունը որեւէ կապ չի ցույց տվել արյան խմբի հետ:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել