• Latest news

Հայ վիրաբույժը ղեկավարել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը

23 հունվարի, 2021  16:04

Լիոնում անցկացվել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Իսլանդացի պացիենտը 2 ձեռքը կորցրել էր 23 տարի առաջ՝ աշխատանքի ընթացքում դժբախտ պատահարի հետեւանքով: Վիրահատությունը ղեկավարել է հայ վիրաբույժ Արամ Ղազարյանը:

Ինչպես պատմում է The Guardian-ը, 48-ամյա Ֆելիքս Գրետարսոնը 1998 թվականին աշխատել է որպես էլեկտրիկ, եւ աշխատանքի ժամանակ նա լուրջ այրվածք է ստացել, որի պատճառով կորցրել է երկու ձեռքը, բազմաթիվ կոտրվածքներ եւ ներքին վնասվածքներ ստացել: 3 ամիս նա կոմայի մեջ է եղել, մի քանի վիրահատության ենթարկվել, այդ թվում ՝ լյարդի փոխպատվաստման:

Այդ պահից ի վեր նա երազել է ձեռքերի փոխպատվաստման մասին, սակայն մի քանի տարի է պահանջվել հարմար դոնորական ձեռքեր  գտնելու համար:

Վիրահատությանը ներգրավվել է ավելի քան 50 բուժաշխատող: Արամ Ղազարյանի ղեկավարած վիրահատությունը հաջող է անցել:Վիրահատության ժամանակ թիմը ոչ միայն փոխպատվաստել է ձեռքերը, այլ նաեւ լիարժեք վերականգնել է ձախ ուսը:

Այժմ պացիենտը վերականգնվում է վիրահատությունից հետո: Դեռ դժվար է ասել, թե որքան շարժունակություն կվերականգնվի, սակայն հայտնի է, որ անցած 9 օրերի ընթացքում պացիենտի մոտ ոչ մի բարդացում չի եղել:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է