Կորոնավիրուսի պանդեմիան ազդել է ոչ միայն աշխարհի երկրների մեծամասնության տնտեսական վիճակի եւ մարդկանց առօրյայի վրա, այլ նաեւ մարդկանց հոգեկան առողջության վրա: Պարզելու համար, թե որքան է տուժել ՀՀ բնակչության հոգեկանը, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն անցկացնում է «ՀՀ բնակչության հոգեկան առողջության վրա կորոնավիրուսային վարակի ազդեցությունը» հետազոտական ծրագիր:
Ծրագրի շրջանակում 18 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները կարող են մասնակցել անանուն հարցմանն ու հայտնել այն մասին, թե ինչպես է պանդեմիան եւ դրա հետ կապված սահմանափակումներն ու նորությունների հոսքն ազդել ինքնազգացողության, առօրյա կյանքի եւ աշխատանքի վրա:
Հարցման պատասխանները մասնագետներին կօգնի հասկանալ, թե ինչ գործոններ են ազդել հայերի հոգեկան առողջության վրա, իսկ հետագայում կօգնի մշակել գրագետ մոտեցումներ, որոնք կօգնեն ավելի լավ արձագանքել այնպիսի բարդ իրավիճակներին, ինչպիսին պանդեմիան է:
Հարցմանը կարելի է մասնակցել՝ անցնելով հետեւյալ հղմամբ՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc8a8XuAMhKc_r15ipEAShm2iT_r0cmFCM2ny8drEzwObcRcg/viewform
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր